«Հայաստանի ներկայիս քաղաքական ղեկավարությունն առաջնորդվում է այն ուժերի շահերով, որոնք գտնվում են Հայաստանից և Ռուսաստանից շատ հեռու։ Նրանք սպասարկում են այդ օրակարգը։ Մասնավորապես՝ առճակատում Ռուսաստանի հետ, Կովկասում նոր թեժ կետերի ստեղծում և այլն»,- ասել է ԱՊՀ երկրների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, քաղաքագետ Ալեքսանդր Դուդչակը։               
 

Ինչո՞ւ ենք մենք անընդհատ ուզում լինել անպատմություն, անհիշողություն, անշնորհակալ

Ինչո՞ւ ենք մենք անընդհատ ուզում լինել անպատմություն, անհիշողություն, անշնորհակալ
14.10.2026 | 20:20


Երկու օր առաջ Նիկիտա Սիմոնյանի 100-ամյակն էր։ Հայաստանի քանի՜-քանի սերունդ է հպարտացել «Արարատ-73»-ով, որի գլխավոր մարզիչը Ն. Սիմոնյանն էր։ Քանի՜ սերունդ է ազգային հպարտության զգացում ունեցել այդ թիմի պատմական հաջողություններով։
Այս օրերին Ռուսաստանի գավաթի խաղարկության բոլոր խաղերը սկսվել են Ն. Սիմոնյանին նվիրված րոպեներով. «Ն. Սիմոնյանը միշտ կմնա որպես մեր պատմության մի մասը» նախադասությունը լսվել է ՌԴ շատ մարզադաշտերում։ Իսկ մեզ մոտ՝ Հայաստանում, ինչպե՞ս նշվեց մի մարդու 100-ամյակը, որն աներևակայելի հաղթանակ էր բերել մեզ ու դարձել ազգային հպարտության հեղինակ։ Ինչո՞ւ ենք մենք անընդհատ ուզում լինել անպատմություն, անհիշողություն, անշնորհակալ։
«Հրազդան» մարզադաշտը, այդ շքեղ կոթողը, ըստ էության, չկա, Սիմոնյանին չենք հիշում։ Ո՞ւմ ենք հիշում ու հարգում, եթե մեր սեփական պատմության հանդեպ այդքան անհարգալից ենք։ Ինչպե՞ս է պատահում, որ ամեն փոքր առիթ օգտագործվում է պետական մակարդակով տոնախմբություններ կազմակերպելու համար, իսկ նման հոբելյանն անցնում է աննկատ, թեև այն կարելի էր վերածել ֆուտբոլային տոնի՝ մանկապատանեկան ֆուտբոլի մրցաշարերից մինչև ընկերական հանդիպումներ և այլն։ Ինչո՞ւ չենք գտնում ճիշտ ձևերը՝ իրոք արժանիներին պատվելու, նրանց մեր կենդանի պատմության հետ շարունակաբար ինտեգրելու։
Կարո՞ղ է պարզվի, որ այսօրվա Հայաստանի պարանոյիկ միջավայրում Սիմոնյանին գաղութարար ենք համարում, Արոնյանին՝ նախկին, Մխիթարյանին՝ չգիտեմ ինչ։

Վահե Հովհաննիսյան
Դիտվել է՝ 243

Մեկնաբանություններ